Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաեւ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը: Նա նաեւ հավելել է, որ այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ:
Պաշտպանը հայտարարել է, որ դա ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը ապահովող եւ մարդկանց բնականոն կյանքի հետ ուղիղ կապված միջպետական ճանապարհ է:
ՄԻՊ-ը արձանագրել է, որ ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը եւ ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Արման Թաթոյանը հավելել է, որ ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի եւ միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է:
Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը ադրբեջանական զինված ծառայողների կողմից երեկ գիշերը 23:00-ի սահմաններում փակելուց հետո այս հատվածով նույնպես մարդկանց տեղաշարժը դադարեցված է: