Թումանյանը ձգտում էր ժողովուրդների խաղաղ համագործակցության։ Չլինելով քաղաքական գործիչ՝ նա առաջ էր քաշում մշակույթի գործոնը՝ որպես զորավոր միջոցի, որը կամուրջ էր հանդիսանում ազգերի միջեւ։ Ժամանակակից լեզվում դա կոչվում է հանրային դիվանագիտություն մշակույթի միջոցով՝ այն ամենաանմեղ գործիքը, որը կարելի է կիրառել ցանկացած ժամանակաշրջանում։ Այս տեսանկյունից թե՛ ազգային խնդիրների եւ թե՛ հարեւանների հետ հարաբերությունները պարզելու համար միշտ կարելի է հայացք ձգել դեպի Թումանյանի թողած ճանապարհները եւ փորձառությունը։