Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը 1992-ից Արցախում աշխատելով՝ փորձել է ոչ թե մարտական գործողությունները վավերագրել, այլ ներկայացնել մարդու պատերազմն ու պատերազմի մարդուն։ «Անվերջ վերադարձը» արցախյան առաջին պատերազմն ամփոփող հետահայաց ցուցադրություն է՝ անցյալն ու ներկան մարդկային արժեքների համատեքստում հարաբերելու լավ առիթ։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։