Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանի Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել է եւս երկու հայ զինծառայողի աճյուն։
Զոհվածների ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո մինչեւ օրս Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից ընդհանուր առմամբ հայտնաբերվել եւ տարհանվել է 1651 աճյուն: