Հարյուրավոր մարդիկ Նյու Յորքում բողոքի ցույց են կազմակերպել կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքների դեմ:
Բողաքի ցույցի մասնակիցները վանկարկել են «Չենք ենթարկվելու» եւ «Այլեւս ոչ մի պատվաստում» կարգախոսները:
Ցույցի մասնակիցների համոզմամբ՝ պատվաստումն անհատի ընտրության եւ ազատության խնդիր է, անհատն ինքնուրույն պետք է որոշի այդ հարցը:
Ակտիվիստները պնդել են, որ պատվաստանյութը հաստատող Պարենի եւ դեղորայքի դաշնային գործակալությունը ժամանակին սխալ որոշումներ է ընդունել եւ հաստատել է ոչ արդյունավետ կամ անգամ վնասակար պատվաստանյութեր, ուստի չի կարելի առաջնորդվել այդ ատյանի ընդունած որոշմամբ:
Մեկ շաբաթ առաջ Նյու Յորքի քաղաքապետարանը որոշել է, որ մարդիկ պարտավոր են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վկայական ներկայացնել ռեստորաններում, մարզասրահներում եւ այլ հիմնարկներում: Դա լուրջ դժգոհություն է առաջացրել:
Հանրությանը զայրացրել է նաեւ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոյի՝ դպրոցների ուսուցիչների եւ աշխատողների պարտադիր պատվաստման վերաբերյալ կարգադրությունը: