Ըստ Worldometer հարթակի վերջին տվյալների՝ աշխարհում օգոստոսի 27-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակվել է 214 միլիոն 626 հազար 986 մարդ: Վիրուսի տարածման սկզբից ի վեր ՔՈՎԻԴ-19-ի զոհերի թիվը հասել է 4 միլիոն 474 հազար 500-ի:
Կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը դարձյալ Միացյալ Նահանգներն է, որտեղ ընդհաուր առմամբ հայտնաբերվել է 38 միլիոն 384 հազար 553 կորոնավիրուսով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 633 հազար 564-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ ՔՈՎԻԴ-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 32 միլիոն 603 հազար 188-ի, եւ ախտահարման հետեւանքով մահացել է 436 հազար 861 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում է Բրազիլիան, որտեղ համավարակի ընթացքում գրանցվել է 20 միլիոն 676 հազար 561 հիվանդացած, կորոնավիրուսը խլել է 577 հազար 575 մարդու կյանք:
Աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում մասնագիտացած Worldometer հարթակի տվյալներով՝ մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը օգոստոսի 27-ի առավոտվա դրությամբ 575,9 է: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 1956, Հնդկաստանում՝ 313, Բրազիլիայում՝ 2695 մարդ։