Ըստ նոր մեդիաների բնագավառի փորձագետ Նատալյա Լոսեւայի՝ արհեստական բանականությունը, հակառակ օգտակար եւ հարմար լինելուն, միանգամայն ընդունակ է մարդկանց զրկելու ընտրության, ինտելեկտուալ լարվածության, պատասխանատվության, կանխազգացման եւ ընդհանուր առմամբ ինքնազարգացմանը հետեւելու անհրաժեշտությունից:
Նոր տեխնոլոգիաների էթիկական մարտահրավերների մասին փորձագետը խոսել է «Արհեստական բանականություն եւ քրիստոնեական էթիկա» խորագրով միջազգային կլոր սեղանի ընթացքում։
Համաժողովի աշխատանքին մասնակցում են Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսներ եւ հոգեւորականներ, ինչպես նաեւ աշխարհիկ փորձագետներ։