Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի եւ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան եւ Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։
Ըստ ԱԱԾ-ի՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունենցել:
ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ներկայումս ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը օպերատիվ-հետախուզական եւ որոնողական միջոցառումներ են իրականացնում ադրբեջանական կողմի տրամադրած տեղեկության վերաբերյալ: Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։