Ըստ ամերիկյան CBS հեռուստաալիքի՝ Աֆղանստանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Քաբուլի օդանավակայանում իրականացված պայթյունների զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 170-ի, որոնցից առնվազն 18-ը՝ ամերիկացի զինծառայողներ, վիրավորվել է շուրջ 200 մարդ: Ավելի վաղ նախարարության աղբյուրները ռուսական «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էին 13 զոհված ամերիկացի զինվորականների, 110 զոհվածի եւ 1338 տուժածի մասին:
Հինգշաբթի Քաբուլի օդանավակայանի երկու պայթյունը ԱՄՆ-ի զորքերի հաջող դուրսբերումից հետո Աֆղանստանից մարդկանց տարհանումն ապահովող 13 ամերիկացի զինվորականի կյանք են խլել։ Սրանք ամերիկացիների առաջին մարտական կորուստներն են Աֆղանստանում 2020-ի սկզբից ի վեր եւ ամենախոշորը տասը տարվա ընթացքում:
Իսկ ընդամենը երեկվա ահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 100 մարդ: