ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Նեդ Փրայսը՝ ի պատասխան հարցի՝ ովքեր են կառավարելու օդանավակայանն ու ապահովելու դրա անվտանգությունը, ասել է, որ Աֆղանստանից ամերիկյան զինվորականների հեռանալուց հետո Քաբուլի օդանավակայանի վերահսկողությունը հանձնելու են «Աֆղանստանի ժողովրդին»:
Փրայսը հավելել է, որ մինչեւ օգոստոսի 31-ի օրվա վերջ օդանավակայանում ոչ մի ամերիկացի զինվորական այլեւս չի լինի:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք օգոստոսի 31-ից հետո օդանավակայանը կփակվի, կամ այնտեղ իրականացվող գործողությունները կկրճատվեն, Փրայսը պատասխանել է, որ ԱՄՆ-ը արդեն չի որոշելու՝ ինչպես է օդանավակայանն աշխատելու։