Եվրամիությունը եւ ԱՀԿ-ն պատվաստանյութի բավարար քանակի ապահովման եւ բնակչության անվտանգ պատվաստման ու համավարակի ավելի արագ հաղթահարման նպատակով Հայաստանին են փոխանցել պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված եւ պատվաստանյութերի պահպանման բավարար պայմաններ ապահովող 30 սառցարան։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը, ՀՀ առողջապահության առաջին փոխնախարար Լենա Նանուշյանը, ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն եւ ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Ելենա Միլոշեւիչն այցելել են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն՝ բուժսարքավորումների նոր խմբաքանակը ստանալու նպատակով:
Սառցարանները կայուն ջերմաստիճան կապահովեն պատվաստանյութին, ինչի շնորհիվ չի փչանա եւ համապատասխան իմունային արձագանք կապահովի պատվաստվողի օրգանիզմում։
Ծրագրի շրջանակում առաջնային պահպանման բժշկական հաստատություններին է տրամադրվել նաեւ առաջնային բուժօգնության 1000 հավաքածու։