Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ուշադրությամբ կհետեւի թալիբների քայլերին ու տրված խոստումների իրագործմանը եւ ըստ այդմ որոշում կընդունի նրանց հետ հարաբերությունների վերաբերյալ։
«Մենք տարատեսակ հայտարարություններ ենք լսել, մի մասը` դրական, մի մասը` կառուցողական, բայց մենք եւ մեր միջազգային դաշնակիցները դատելու ենք ոչ թե խոսքով, այլ գործով»,- ընդգծել է Նեդ Փրայսը:
Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելի վաղ հայտարարել էր, թե փոխպետքարտուղարը պարբերաբար քննարկումներ է անցկացնում շուրջ 30, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ եւ Հնդկա-խաղաղօվկիանոսյան երկրների հետ` թալիբների հընթացս ձեւավորվող կառավարության հետ հարաբերությունների հարցում միասնական դիրքորոշում որդեգրելու համար: