ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Եվրամիությունում հայաստանյան պատվաստումների վկայագրերի օրինականացման հարցն ընթացքի մեջ է։
Ըստ «Սպուտնիկ Արմենիայի»՝ Pfizer եւ Moderna պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացը բանակցությունների փուլում է։ Առողջապահության նախարարությունից հայտնել են նաեւ, որ տարբեր պատվաստանյութերի համատեղում (մեկական չափաքանակի ներարկումները), ինչպես նաեւ կորոնավիրուսի դեմ կրկնապատվաստում (ռեվակցինացիա) ՀՀ-ում դեռեւս չի կիրառվում։ ԱՆ-ն ընդգծել է, որ նման պահանջ չի դնում անգամ Առողջապահության համաշխարհաին կազմակերպությունը։
Ինչ վերաբերում է ՀՀ–ում արտադրված 100 հազար թեստերին, ըստ նախարարության՝ դրանք հաջողությամբ կիրառվել են կորոնավիրուսի ախտորոշման համար:
Օգոստոսի 28-ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 692-ով, 16 մարդ մահացել է։