Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Բելառուսի Վերաքննիչ դատարանը բավարարել է արդարադատության նախարարության հայցը եւ որոշել լուծարել երկրի ամենամեծ լրագրողական անկախ կազմակերպությունը՝ 1997-ին հիմնադրված Բելառուսի լրագրողների ընկերակցությունը, որը 24 տարի շարունակ հետեւում էր խոսքի ազատության սահմանափակումների դեպքերին ու փորձում հնարավորինս պաշտպանել անկախ լրատվամիջոցներին:
Որպես լուծարման պաշտոնական պատճառ դատարանը նշել է, որ կազմակերպությունը հունիսին իրականացված ստուգումների ընթացքում չի ուղղել նախարարության արձանագրած բացթողումները։ Լրագրողական կառույցը ժխտել է այդ պնդումները, բայց ի վիճակի չլինելով անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել` հնարավորություն չի ունեցել դա ապացուցելու, քանի որ իրավապահների ձեռնարկած ստուգումներից հետո գրասենյակները երկու ամիս է` կապարակնքված են: