ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները օգոստոսի 29-ին, ժամը 00։20-ից սկսած, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո, ծավալվել է շուրջ երկու ժամ տեւած ինտենսիվ փոխհրաձգություն։
Ժամը 02.25-ին ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապ օգնության մեքենա, ինչից հետո հայկական կողմը դադարեցրել է կրակը՝ հակառակորդին հնարավորություն տալով տարհանել վիրավորներին։
Հայկական կողմից տուժածներ չկան։