Ըստ Times Now հեռուստաալիքի՝ Աֆղանստանի ներքին գործերի նախարար Մասուդ Անդարաբին հայտնել է, որ «Թալիբան» շարժման գրոհայիններն Աֆղանստանի հյուսիսարեւելյան Բագլան նահանգում սպանել են արմատական շարժման հակառակորդ երգիչ Ֆավադ Անդարաբիին (Fawad Andarabi)։ Երգչի սպանության լուրը հաստատել է նաեւ նրա որդին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ թալիբները Ֆավադ Անդարաբիին վռնդել են Անդարաբ շրջանի իր առանձնատնից եւ գնդակահարել։
Անդարաբին իր երգերում աջակցություն էր հայտնում «Թալիբան»-ի հակառակորդներին։ Թալիբների առաջնորդներից շատերը նրա երգերը որակել են իբրեւ իսլամի համար «գարշելի երգեր»։
Another song of slain folk-singer, Fawad Andarabi, who has been brutally murdered by the Taliban yesterday in Kishnabad village, #Andarab of Baghlan. pic.twitter.com/4qHFIr3NBy
— Bamiyan | بامیان (@BamiyanLove) August 28, 2021