Ըստ բրիտանական Nature Neuroscience գիտահանրամատչելի պարբերականի՝ գիտնականներն ուղեղի լաբորատոր օրգանոիդներում առաջին անգամ էլեկտրական ակտիվության ալիքներ են արձանագրել։ «Մինի» ուղեղի դիտարկումները հաստատել են, որ դրա արձակած ալիքները շատ նման են մարդու գլխուղեղի արձակած ալիքներին։
Նման կարգի հետազոտություններն արվում են ցողունային բջիջներից աճեցված օրգանոիդների կիրառմամբ: Բանն այն է, որ լաբորատոր պայմաններում մարդկային ուղեղի ուսումնասիրությունը բավական խրթին գործընթաց է:
Գիտնականները համոզված են, որ հետազոտության շնորհիվ հնարավոր կլինի ուսումնասիրել մարդու՝ տարբեր նեյրոֆիզիոլոգիական պաթոլոգիաների զարգացման ընթացքում նկատվող ուղեղի անբնական ակտիվությունները։
Նախագծի հեղինակները «մինի» ուղեղում մարդու ուղեղում նոպայի նմուշներին համապատասխանող էլեկտրական ակտիվության նմուշներ են հայտնաբերել։
Սկզբնական շրջանում գիտնականները հատուկ ցողունային բջիջներ են ստացել մարդկային բջիջներից։ Այնուհետեւ դրանք մասնատել են նյարդային հյուսվածքների, որոնք «մինի» ուղեղի ուրվագծեր են ընդունել: Օրգանոիդով փորձարկումների միջոցով գիտնականները հնարավորություն են ստացել դրա ներսում արձանագրել էլեկտրական ակտիվության` իրական ուղեղին բնորոշ համարժեք ալիքները։