ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 29-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 275138 պատվաստում։ Առաջին չափաքանակը ստացել է 176552, երկրորդը՝ 98586 մարդ։
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափ), «AstraZeneca», «Sputnik-V» եւ «Սինոֆարմ» պատվաստանյութերով պատվաստումներն իրականացվում են 18 եւ բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ Կարող են պատվաստվել նաեւ օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը օգոստոսի 29-ի դրությամբ մեկ օրում ավելացել է 383-ով եւ դարձել 241336: