ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ դպրոցներում դասերը ամենայն հավանականությամբ կանցկացվեն ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից:
Ըստ փոխնախարարի՝ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարությունների միջեւ:
Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում։
Ավելի վաղ փոխնախարար Անդրեասյանը հայտարարել էր, որ դասարանում աշակերտների քանակը 20-ից ավելի լինելու դեպքում ուսուցումը կիրականացվի օրումեջ: