Թուրքիայում այսօր՝ օգոստոսի 30-ին, տեղի է ունեցել Baykar Makina ընկերության նոր՝ Akıncı Bayraktar գրոհային ԱԹՍ-ի՝ Թուրքիայի զինված ուժերին շահագործման հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուի Աքարը եւ այլ պաշտոնյաներ:
20 մետր թեւերի բացվածք ունեցող Akıncı ԱԹՍ-ն համալրված է արհեստական բանականության եւ արբանյակային հաղորդակցության համակարգերով, խոչընդոտները հայտնաբերող, ինչպես նաեւ օդ-օդ ռադարներով:
ԱԹՍ-ն համալրվելու է թուրքական արտադրության զինամթերքով՝ ռումբերով ու MAM-L, MAM-C, Cirit, L-UMTAS, Bozok եւ այլ հրթիռներով, որոնց թվում նաեւ թեւավոր եւ օդ-օդ հրթիռները:
Baykar Makina ընկերությունն ավարտել է նաեւ այս անօդաչու թռչող սարքերը կառավարող մասնագետների համար նախատեսված հատուկ դասընթացները: