Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի` Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայցի վերաբերյալ վճիռը:
Ալեքսանդր Արզումանյանը ՄԻԵԴ-ում շահել է Հայաստանի դեմ ներկայացրած հայցը, եւ պետական բյուջեից ՀՀ Կառավարությունը նրան պետք է վճարի 9000 եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, եւս 2600 եվրո` նրա կատարած ծախսերի դիմաց։
Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 34-րդ հոդվածով՝ հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2009-ի նոյեմբերի 2-ին դատարան է ներկայացրել ՀՀ քաղաքացի Ալեքսանդր Արզումանյանը:
ՀՀ Կառավարությանը կծանուցվի հայցվորի՝ խոսքի ազատության եւ խաղաղ հավաքների ազատության իրավունքի ենթադրյալ միջամտության եւ նրա քաղաքական տեսակետի հիման վրա ենթադրյալ խտրականության վերաբերյալ բողոքի մասին:
Գործը վերաբերում է հայցվորի դատապարտմանը՝ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական վիճելի ընտրություններին հաջորդած բողոքի ակցիաներին մասնակցելուն, որով գործ է հարուցվել Կոնվենցիայի 10-րդ, 11-րդ եւ 14-րդ հոդվածներով:
Դանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը 2009-ին դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Նա համաներումով ազատվել էր պատժի կրումից: