ՀՀ առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանում ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է:
Փոխնախարարն ընդգծել է, որ Երեւանում եւ ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են կովիդ կենտրոնների։ Շտապ օգնության բրիգադները աշխատում են ծայրահեղ ծանրաբեռնվածությամբ՝ օրական սպասարկելով 2000-3000 կանչ:
1798 մահճակալային ֆոնդից 1563-ը արդեն զբաղված է (87%): Շուրջ 700 խնամյալ ծանր վիճակում է, 125-ը՝ ծայրահեղ ծանր, 53-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին: