Իսպանական Onda Cero ռադիոկայանին տված հարցազրույցում ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը «Թալիբան» շարժման իշխանության զավթումն Աֆղանստանում գնահատել է իբրեւ Արեւմուտքի ակնառու պարտություն եւ միջազգային հարաբերությունների արմատական փոփոխություն։
«Առաջին հերթին Եվրոպային պետք է լուրջ դասեր քաղել անցյալից, թե ինչպիսի հարաբերություններ ունենալ մեր արժեքներն ընդունելուց հրաժարվող աշխարհի այդ հատվածի հետ»,- շեշտել է Բորելը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Աֆղանստանը կորսվել է ոչ թե տասը օրում, այլ տասը տարում, որովհետեւ Արեւմուտքն ընդունակ չեղավ օգնել իսլամական հանրապետությունում ժամանակակից պետության հիմքեր դնելու։
Գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ համաձայն չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարության հետ, թե Աֆղանստանում գործողության նպատակը սոսկ ահաբեկչության դեմ պայքարն էր։ Ըստ Բորելի՝ եղել է նաեւ մարդու, մասնավորապես կանանց իրավունքները հարգող ինստիտուտների ստեղծման հանձնառություն։