Իրաքը Թուրքիայից թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ներ, ինչպես նաեւ T129 ATAK ռազմական ուղղաթիռներ գնելու ցանկություն է հայտնել։
Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Ինադը, ելույթ ունենալով տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերով, հայտարարել է, թե Bayraktar TB2 ԱԹՍ-ների, 12 միավոր T129 ATAK ռազմական ուղղաթիռների եւ վեց միավոր հակադրոնային համակարգերի առքուվաճառքի համար Թուրքիայից խնդրել են առաջարկություն եւ համապատասխան պայմանագիր ներկայացնել:
Իրաքի ՊՆ-ի ղեկավարը հավելել է, որ Bayraktar-ների գնման հարցում համաձայնություն արդեն իսկ ձեռք են բերել։
Ինադը նշել է, որ Թուրքիայից գնած զինատեսակները կարող են կարեւոր դեր խաղալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։