Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա օրերին ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Նպատակը թուրքական եւ ադրբեջանական բանակների օդային ստորաբաժանումների միջեւ փոխգործակցությունն ամրապնդելն է։
Ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի»՝ ադրբեջանական կողմից վարժանքներին կմասնակցեն ՄիԳ-29 երկու կործանիչներ եւ Սու-25 երկու գրոհիչներ, որոնք այսօր ուղեւորվել են Թուրքիա։ Զորավարժությունները կտեւեն 11 օր եւ կավարտվեն սեպտեմբերի 17-ին։
2021-ի սկզբից Անկարան ու Բաքուն տարբեր զորատեսակների ներգրավմամբ մի քանի զորավարժություններ են անցկացրել: Մարզումներից մի քանիսն անցկացվել են Հայաստանի սահմանի մոտ։