«Մոսկվայի միջնորդությամբ համաձայնագիր ստորագրվեց այն բանից հետո, երբ Ադրբեջանը հաղթանակներ տարավ էթնիկ հայկական անկլավը վերագրավելու պայքարում». գրում է Ֆիլիպինների «The Manila Times» պարբերականը՝ նշելով, որ համաձայնագրի տեքստն ակնհայտորեն շահեկան էր Ադրբեջանի համար։
«Նրա ուժերը կպահպանեն վերահսկողությունը մարտերով գրավված տարածքներում, ներառյալ առանցքային Շուշա (Շուշի) քաղաքում»։
Ըստ «The Manila Times»-ի՝ մինչ Հայաստանը համաձայնում է Լեռնային Ղարաբաղի խոշոր հատվածներից դուրս գալու ժամանակացույցին, Ադրբեջանի նախագահ Ալիևը չի դադարեցնում ջանքերը տարածաշրջանում Թուրքիայի վերահսկիչ դերը հաստատելու ուղղությամբ։