Կրթության խնդիրը շատ հիմնային է մեր հասարակության համար, ոչ միայն մշակույթի եւ գեղարվեստի տիրույթում, այլ նաեւ գիտությունների ոլորտում։ Մեր հասարակության գլխավոր խնդիրը մարդ դաստիարակելն է։ Ո՞վ է մարդը, ինչպե՞ս լինել մարդ, սրա՛նք պիտի լինեն կրթության առանցքային հարցադրումները։ Առհասարակ շատ բացեր կան. մենք չունենք տարրական գիտելիքներ արվեստն ընկալելու համար, լայն մշակութային երկխոսություններին պատրաստ չենք։ Եթե ուզում ենք ժամանակի հետ աշխարհին համընթաց քայլել, ապա մեզ անհրաժեշտ է քննaդատական միտք, խոր գիտելիքներ եւ մեծ ցանկություն։