ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ԼՂ-ում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների պլանային վերապատվաստումը:
Այդ զինվորները «Սպուտնիկ–V» պատվաստանյութով պատվաստման ամբողջական կուրսն անցել էին մինչեւ 2021-ի հունվարի 1-ը: Առ այսօր Արցախում ՔՈՎԻԴ-19-ի դեմ կրկնակի պատվաստվել է ավելի քան 100 խաղաղապահ:
Առաջին հերթին պատվաստվում են դիտակետերում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները, բժիշկներն ու ռազմական օդաչուները։