Հայաստանում պապական նվիրակ Տ. Ժոզե արքեպիսկոպոս Բեթանկուրը հայտնել է, որ 2021-ի սեպտեմբերի 1-ից Երեւանի կենտրոնում, ավելի ստույգ՝ Հյուսիսային պողոտայում, մեկնարկել է Կաթողիկե եկեղեցու Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության գրասենյակի գործունեությունը:
Այժմ դեսպանատանը պատրաստվում են գրասենյակի հանդիսավոր բացման արարողությանը:
Տ. Ժոզե արքեպիսկոպոս Բեթանկուրը Հայաստանում եւ Վրաստանում Պապական նվիրակն է, բայց մինչ այդ նրա նստավայրը միայն Թբիլիսիում էր։