ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկել են նաեւ երկու երկրների էներգետիկ քաղաքականությունը եւ տնտեսական համագործակցությունը:
Բայդենի եւ Զելենսկու՝ ԱՄՆ եւ Ուկրաինայի ռազմավարական գործընկերության վերաբերյալ ընդունված համատեղ հայտարարությունում նշվել է, որ Կիեւը եւ Վաշինգտոնը շարունակում են դեմ լինել «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանը՝ այն գնահատելով որպես սպառնալիք եվրոպական էներգետիկ անվտանգությանը:
Ըստ ընդունված համատեղ հայտարարության՝ Դոնբասում տեղի ունեցող հակամարտություննեը եւ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը խլել են ավելի քան 14 հազար ուկրաինացու կյանք, ապակայունացրել Եվրոպան եւ Սեւծովյան տարածաշրջանը:
ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների՝ բանակցությունների ընթացքում ընդունված հայտարարության մեջ ընդգծվել է, որ ԱՄՆ կառավարությունը Ուկրաինային 463 միլիոն դոլար կհատկացնի 2021-ին՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, ապակենտրոնացմանն աջակցող ծրագրերի համար, ինչպես նաեւ մոտ 60 միլիոն դոլար՝ անվտանգության ապահովման համար, որպեսզի Ուկրաինան կարողանա «առավել արդյունավետ պաշտպանվել ռուսական ագրեսիայից»։