ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանն արդեն պատրաստ է սառցային շղթա պահանջող պատվաստանյութերի ընդունմանը եւ բաշխմանը: Վերջին ամիսներին, ի տարբերություն նախորդ տարվա, Հայաստանը համալրվել է համապատասխան սառցարաններով: Ավանեսյանը նշել է, որ սառցային շղթա պահանջող պատվաստանյութերից է Pfizer-ը:
Նախարարը նշել է նաեւ, որ դեռեւս հայտնի չէ, թե կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութերը երբ կլինեն Հայաստանում:
Ավանեսյանը շեշտել է, որ մարդիկ Հայաստանում այժմ ավելի տեղեկացված են պատվաստանյութերի մասին: Նա նշել է, որ տեսնելով իրենց պատվաստված աշխատակցին, հարեւանին, բարեկամին, որոնց ինքնազգացողությունը չի վատացել՝ մարդիկ սկսում են վստահել պատվաստանյութերին: