Արցախի պաշտպանության բանակը հերքում է սոցցանցերում տարածված տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել Ուրյան բարձունքի ուղղությամբ, իսկ Ասկերանի շրջանի Ղուշչուլարի հատվածում ՊԲ 200 զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ։
«Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդել էինք, հրադադարի ռեժիմը շարունակում է պահպանվել: Կոչ ենք անում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»,- ասված է հաղորդագրության մեջ:
armenpress.am