Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) ներկայացուցիչ Իյա Մալկինան հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության ենթակառուցվածքը ծրագրում է ԵԱՏՄ երկրներում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին անձնագրերի փոխադարձ ճանաչումը։ Նա հավելել է, որ բուն ճանաչման հարցը իշխանության մարմինների իրավասությունն է։
Իյա Մալկինան շեշտել է, որ Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի մշակած «Ճամփորդի՛ր առանց ՔՈՎԻԴ-19–ի» հավելվածում արդեն հասանելի է Հայաստանի եւ Ղրղզստանի քաղաքացիների պատվաստումների մասին հավաստումը ներբեռնելու հնարավորությունը:
Ընդ որում, սեպտեմբերի 1-ից սկսած` հավելվածից օգտվելու հնարավորություն կունենան ոչ միայն միության անդամ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի, այլեւ Ադրբեջանի, Թուրքմենստանի, Մոլդովայի եւ Ուզբեկստանի քաղաքացիները։