Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները Պետդումայի աշնանային ընտրություններին կընդգրկվեն «Единая Россия» կուսակցության առաջին հնգյակում:
Արեւելյան տնտեսական համաժողովի (ԱՏՀ) լիագումար նիստի մոդերատոր, լրագրող Սերգեյ Բրիլեւը հարցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ արդյոք նա չի՞ ափսոսա, եթե Շոյգուն եւ Լավրովը աշնանը որոշեն անցնել խորհրդարանական աշխատանքի:
Ռուսաստանի նախագահը պատասխանել է, որ կափսոսա, քանի որ Լավրովն էլ, Շոյգուն էլ իրենց տեղում են եւ լավ են աշխատում: Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ պարզապես Լավրովն ու Շոյգուն ընտրացուցակը գլխավորելու խնդրանքով դիմել են իրեն։
«Այն ամենը, ինչ անում է «Единая Россия» կուսակցությունը, իսկապես կյանքի է կոչվում, այդ թվում նաեւ այդ մարդկանց ջանքերով, եւ որոշումներն առաջին հերթին իրենք պետք է ընդունեն»,- եզրափակել է Ռուսաստանի նախագահը։