Ըստ Science Robotics պարբերականի՝ ԱՄՆ Քլիվլենդի կլինիկայի գիտնականները մշակել են իր տեսակի մեջ առաջին բիոնային թեւը, որն իրական ձեռքի զգայունություն ունի։
Փորձարկումների ընթացքում պարզվել է, որ այս պրոթեզով մարդիկ կարողանում են առարկաներ վերցնել առանց պրոթեզին նայելու, ինչպես ոչ հաշմանդամ մարդը։ Բացի դրանից` նրանք արհեստական մատները զգում են իրականի նման, նաեւ զգում են իրենց դիպած առարկաները: Պրոթեզով հնարավոր է բաժակ բարձրացնել, գրիչով գրել եւ այլն։
Սարքի թերությունը բարձր գինն է, սակայն, երկարաժամկետ հեռանկարում, բիոմեխանիկական ձեռքի շնորհիվ մարդիկ կվերականգնեն ոչ միայն կորցրած թեւի գործառույթը, այլեւ ուղեղի հետ կապն ու ռեֆլեքսները:
Պաուլ Մարասկոն՝ գյուտի հեղինակը, բացատրել է, որ պրոթեզի միջուկը կապվում է օգտագործողի նյարդերի հետ եւ «խաբում» ուղեղին, որն էլ ենթադրում է, որ պրոթեզն իսկական ձեռք է: Բիոմեխանիկական ձեռքն ուղեղին ազդակներ է ուղարկում փոքր ռոբոտների միջոցով: Այսպիսով, միտքը գործողության վերածելով, մարդը կարող է իրական ձեռքի նման կառավարել պրոթեզը՝ միաժամանակ զգալով այն ամենը, ինչ տեղի է ունենում շարժման ընթացքում: