«Եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանումների կարիք ունենան, այդ պարզաբանումները կտրամադրվեն: Ավելին՝ այժմ մեր դիվանագիտական գերատեսչությունների միջեւ Ղարաբաղի գործերով կանոնավոր շփումներ կան»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ չցանկանալով մեկնաբանել գործընկերների առանձին հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել են հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հայտարարություն։