Ըստ ամերիկյան Electrek պարբերականի՝ 2023-ին կմեկնարկի Tesla ընկերության մշակած առանց ղեկի ու ոտնակների եւ միանգամայն մատչելի՝ 25 հազար դոլար արժողությամբ, Model 2 պայմանական անվամբ էլեկտրամոբիլի սերիական արտադրությունը:
Tesla-ի սեփականատեր Իլոն Մասկը էլեկտրամոբիլների նվազագույն գինը բացատրել է մարտկոցների արտադրության ընդլայնմամբ եւ օպտիմալացմամբ: Նոր տեխնոլոգիաները նվազեցրել են մեքենայի մարտկոցի արտադրության գինն ավելի քան 50 տոկոսով: