Սեպտեմբերի 2-3-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարարական ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում հրդեհվել է 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ տարածք:
Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում հրդեհվել է 2000 քմ, Ոսկեվազ գյուղում՝ 200 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 600 քմ, Մասիս քաղաքում՝ 300 քմ, Խաչփառ գյուղում՝ 300 քմ, Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում՝ 3 հա, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 1․5 հա, Աբովյան քաղաքում՝ 1 հա, Բյուրեղավան քաղաքում՝ 4000 քմ, Եղվարդ քաղաքում՝ 450 քմ, Հրազդան քաղաքում՝ 450 քմ, Հատիս գյուղում՝ 3 հա, Առինջ գյուղում՝ 200 քմ տարածք:
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում հրդեհվել է 25 հա, Բազում գյուղում՝ 1500 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 800 քմ, Արթիկ քաղաքում՝ 800 քմ, Երազգավորս գյուղում՝ 2000 քմ, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում՝ 6 հա, Ալվանք գյուղում՝ 1 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 1000 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 1․53 հա, Իջեւան քաղաքում՝ 200 քմ, Սարիգյուղ գյուղում՝ 30 հա, Ոսկեպար գյուղում՝ 6 հա, Տավուշ գյուղում՝ 4 հա, Բերդավան գյուղում՝ 2 հա, Լուսաձոր գյուղում՝ 7000 քմ, Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ 3 հա տարածք։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 90.1 հա։