«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ Քաբուլում ու երկրի մյուս քաղաքներում օդ կրակելու հետեւանքով մարդիկ են զոհվում կամ վիրավորվում, կրակոցները վախի մթնոլորտ են ստեղծում խաղաղ բնակչության շրջանում:
Դրանով պայմանավորված՝ «Աֆղանստանի իսլամական էմիրության» ռազմական հարցերով հանձնաժողովը տեղական կառավարման մարմինների ու զինվորականների համար ամբողջ Աֆղանստանի տարածքում օդ կրակելու արգելքի վերաբերյալ ձեռնարկ է հրապարակել:
Ըստ ձեռնարկի՝ Քաբուլում եւ նահանգներում ռազմական պաշտոնատար անձինք, հրամանատարներն ու մյուս պատասխանատուները օդ կրակողներին անհապաղ զինաթափելու եւ ձերբակալելու կարգադրություն են ստացել։
Քաբուլում ու նահանգներում ոստիկանության ղեկավարներին ու հետախուզության աշխատակիցներին հանձնարարվել է կտրուկ միջոցներ ձեռնարկել օրինախախտներին հայտնաբերելու ու պատժելու ուղղությամբ: