Ըստ կանադական CBS հեռուստաալիքի՝ կանադացիների մոտ 100 հոգանոց խումբն Օնտարիո նահանգում անպատշաճ վանկարկումներով վիրավորել է նախընտրական արշավի շրջանակում Նյումարկետ քաղաք ժամանած վարչապետ Ջասթին Թրյուդոյին:
Ցուցարարները՝ հանձին իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդի, իրենց վրդովմունքն են արտահայտել տնտեսության ոլորտում, պատվաստումների գործընթացում, ինչպես նաեւ քովիդ անձնագրերի ներդրման վերաբերյալ մի շարք նահանգների նախաձեռնություններին առնչվող կառավարության քայլերի դեմ։
Բողոքի ցույցի մասնակիցները մեղադրել են իշխանություններին իրենց իրավունքներն ու ազատությունները միտումնավոր սահմանափակելու եւ կորոնավիրուսային համավարակի պայմաններում երկրում տիրող իրավիճակի համար:
Սեպտեմբերի 20-ին Կանադայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Խորհրդարանի արձակման մասին Թրյուդոն հայտարարել էր օգոստոսի 15-ին։