Ըստ «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության՝ բելառուսական ընդդիմության երկու առանցքային գործիչները՝ Մարիա Կոլեսնիկովան եւ Մաքսիմ Զնակը, այսօր Մինսկի դատարանի փակ դռների հետեւում դատապարտվել են երկարատեւ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով իշխանության զավթման եւ ազգային անվտանգությունը խաթարելու փորձերի, ինչպես նաեւ ծայրահեղական խումբ ստեղծելու համար։
Կոլեսնիկովան դատապարտվել է 11, իսկ Զնակը՝ 10 տարվա ազատազրկման:
Դատավճռի հրապարակումից անմիջապես հետո անցած տարվա նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան Twitter-ի իր էջում պահանջել է անհապաղ ազատ արձակել Մարիային եւ Մաքսիմին, որոնք կատարելապես անմեղ են։ Տիխանովսկայան տեղի ունեցածը գնահատել է իբրեւ իշխող վարչակազմին ընդդիմանալ համարձակվող բելառուսների նկատմամբ ահաբեկչության դրսեւորում։