ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է առաքելությունը որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։ Հանդիպմանը մասնակցել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը: Քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։
Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար, եւ հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։
Հիշեցնենք, որ խաղաղապահ զորախումբը Արցախում տեղակայվելու պահից մինչ օրս ղեկավարել է Ռուստամ Մուրադովը։
Արցախnւմ տեղակայված ռnւuական խաղաղապահ զnրախմբի հրամանատար Մnւրադnվին ըստ երեւույթին կփոխարինի եւ Արցախnւմ ծառայnւթյnւնը կշարnւնակի ՌԴ զինված nւժերի Հարավային ռազմական օկրnւգի զnրքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքuեյ Ավդեեւը։
Ավդեեւն ազգnւթյամբ nւզբեկ է, ծնվել է 1967-ին Տաշքենդnւմ, մnտnհրաձգային զnրքերի գեներալ է։ Պարգեւատրվել է ՌԴ «Հայրենիքին մատnւցած ծառայnւթյnւնների համար», 3-րդ եւ 4-րդ աuտիճանի, Ժnւկnվի, «Զինվnրական վաuտակի համար», «Բարեկամnւթյան» շքանշաններnվ, Սnւվnրnվի մեդալnվ եւ ՌԴ այլ գերատեuչական պարգեւներnվ։
Թարմացում.
Ըստ «Sputnik Արմենիայի»՝ ՌԴ խաղաղապահ անձնակազմի հավանական թեկնածուն գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։
Դեռ մայիսին նշվում էր, որ Մուրադովին ռոտացիայի սկզբունքով կփոխարինի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Ավդեեւը։ Սակայն հայ-ադրբեջանական սահմանի լարվածության պատճառով Մուրադովը մնաց իր պաշտոնին։