ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցելած ավելի քան 60 ուխտավորի անվտանգությունը։
Խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Վիկտոր Կուլիկովը նշել է, որ իրենք ապահովել են ինչպես կենտրոնացված շարասյան կազմում, այնպես էլ անձնական ավտոտրանսպորտով եկած ուխտավորների անվտանգությունը։
Ամարասի վանքի սարկավագ Վիլեն Գրիգորյանը շեշտել է, որ անվտանգության հարցը լուծվել է խաղաղապահների շնորհիվ։ Խաղաղապահներն ուխտավորների անվտանգությունն ապահովել են նաեւ եկեղեցական արարողության ժամանակ:
«Ես գրեթե ապրում եմ այստեղ, ուխտավորներ են գալիս տարբեր վայրերից։ Ամեն դեպքում Ռուսաստանը միշտ մեր կողքին է եղել։ Տեսնելով ռուսական դրոշները՝ մենք մեզ ազատ ենք զգում, զգում ենք բարեկամությունն ու ամենակարեւորը՝ անվտանգությունը»,- ասել է նա։