Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը մտադիր է ավելացնել Թուրքիայի Քրեական օրենսգրքով վիրավորանք հասցնելու համար նախատեսվող մինչեւ 2 տարի ազատազրկման պատժաչափը։
Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ իշխող ուժը «քրեական պատիժների» վերաբերյալ օրենսդրական կարգավորմամբ նպատակ ունի շրջանցելու Թուրքիայի սահմանադրության 26-րդ հոդվածի «խոսքի ազատության» մասին դրույթը՝ առաջնահերթություն տալով 125-րդ հոդվածի՝ «անձնական իրավունքների ոտնահարման եւ վիրավորանքի» դրույթին։
Իշխանությունը նախատեսում է 125-րդ հոդվածին հավելել «սոցիալական մեդիայում հասցվող վիրավորանք» հանցանքը՝ այդպիսով երկարացնելով անձնական վիրավորանք հասցնելու համար նախատեսվող մինչեւ 2 տարի ազատազրկման ժամկետը։ Դեռեւս ժամանակահատվածի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ցանկանում է, որ տվյալ պատժի համար մեղմացուցիչ հանգամանքներ չլինեն: