ՀԱՄԱՍ-ը երեկ՝ հրեական Ամանորի՝ Ռոշ Խա Շանայի շեմին, հրկիզիչ խառնուրդով օդապարիկներ է արձակել եւ հրդեհներ բորբոքել Իսրայելում։ Ի պատասխան Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի՝ հրթիռներ արտադրող գործարանին եւ Գազայի ռազմական համալիրին։
Թիրախներից մեկը Հան-Յունիսի բետոնի գործարանն էր, որում արտադրվող բետոը, ըստ իսրայելցի զինվորականների, օգտագործվում է ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա թունելների ցանցի շինարարության համար:
Իսրայելի գնդակոծած օբյեկտները Գազայի հատվածի բնակելի շրջանի կենտրոնում են՝ մշակութային օբյեկտների, մզկիթների եւ ջրային կառույցի հարեւանությամբ:
Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ ավելի վաղ Գազայի հատվածից արձակված հրկիզիչ խառնուրդով օդապարիկներից երեք հրդեհ է բռնկել Շաար հա Նեգեւի տարածաշրջանային խորհրդում: