Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել է եւս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո անցած 10 ամսում Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում իրականացված որոնումների ընթացքում փրկարարական ջոկատները հայտնաբերել եւ տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հավելյալ տեղեկություն կտրամադրի: