«Թալիբան» արմատական շարժման անդամներից մեկը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Աֆղանստանում կառավարության նոր կազմի հրապարակման արարողությանը մասնակցելու համար հրավիրել են Թուրքիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի, Պակիստանի եւ Քաթարի պաշտոնատար այրերին:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն սակայն հայտնել է, որ «Թալիբան» շարժման ղեկավարությունից որեւէ հրավեր չեն ստացել: