ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ։ Նա Կոսովոյի ղեկավարությանը երախտագիտություն է հայտնել Աֆղանստանի փախստականներին Կոսովոյում ժամանակավորապես տեղակայելու պատրաստակամության համար:
ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշված է, որ հումանիտար օգնություն տրամադրելու՝ Կոսովոյի հանձնառությունը վկայում է համապարփակ խաղաղությանը եւ անվտանգությանը մասնակցելու երկրի պատրաստակամության եւ կարողության մասին։