Յոթ երկրների, այդ թվում՝ Հայաստանի զինծառայողները ժամանել են Ռուսաստան՝ մասնակցելու ռուս-բելառուսական «Արեւմուտք-2021» զորավարժություններին։
Համատեղ զորախաղերը կմեկնարկեն սեպտեմբերի 10-ին, կշարունակվեն մեկ շաբաթ՝ 200 հազար զինծառայողների, 750 միավոր զրահատեխնիկայի, տասնյակ նավերի եւ ինքնաթիռների մասնակցությամբ։
«Հիմնական մասնակիցներից՝ ռուսական ու բելառուսական բանակներից բացի, վարժանքներում կներգրավվեն նաեւ ՀԱՊԿ անդամ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ինչպես նաեւ Հնդկաստանի, Մոնղոլիայի եւ Շրի Լանկայի մոտ 500 զինծառայողներ»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։