ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ոուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ուղեկցել են Ադրբեջանի շինարարական տեխնիկայի չորս շարասյան՝ Մատաղիս-Գետավան-Վանք եւ հակառակ երթուղով։
Շարունակվում են նաեւ ականազերծման աշխատանքները։ 2020-ի նոյեմբերի 23-ից սկսած՝ 2,283 հեկտար տարածք, 683 կմ ճանապարհ, 1,937 շենք մաքրվել է չպայթած զինամթերքից, 25,803 պայթուցիկ առարկա է հայտնաբերվել եւ վնասազերծվել է:
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաքելությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում: Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը: